Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Գրետա մայրիկի հոգեհանգիստը՝ մայիսի 20-ին, հուղարկավորությունը՝ հաջորդ օրը

Գրետա մայրիկի հոգեհանգիստը՝ մայիսի 20-ին, հուղարկավորությունը՝ հաջորդ օրը
20.05.2018 | 11:24

Սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա մայրիկի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 20-ին, ժամը 17-ից, Արարատ գյուղում Սպարապետի տանը` իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Արմեն Սարգսյանը։
Հուղարկավորությունը` մայիսի 21-ին, ժամը 14-ին Արարատ գյուղի սուրբ Հակոբ եկեղեցուց։

Դիտվել է՝ 3995

Մեկնաբանություններ